գլխավոր Գլխավոր Մենք արդյոք գիտեի՞նք, որ կարող է լինել պատերազմ․ Իհարկե՝ գիտեինք․ Նիկոլ Փաշինյան

Մենք արդյոք գիտեի՞նք, որ կարող է լինել պատերազմ․ Իհարկե՝ գիտեինք․ Նիկոլ Փաշինյան

«Մենք արդյոք գիտեի՞նք, որ կարող է լինել պատերազմ։ Իհարկե՝ գիտեինք։ Արդյոք մենք պատրաստվո՞ւմ էինք այդ պատերազմին։ Իհարկե՝ պատրաստվում էինք։ Եվ մենք պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմին։ Եվ 2018թ հուլիսը ցույց տվեց, որ Զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմին»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում։

«Եվ Ադրբեջանը ինքն էլ տեսավ, որ իր Զինված ուժերով ինքը չի կարող հաջողություն ունենալ այդ պատերազմում։ Եվ դրա համար տեղի ունեցավ այն, ինչի մասին բազմիցս խոսվել է․ Թուրքիան, վարձկաններ ներգրավելով, և ինքն էլ ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, ըստ էութան, ստեղծեց մի վիճակ, որ հայկական բանակը կռվում է միանգամից երեք ուժի դեմ։ Եվ մեր բանակը կռվեց հերոսաբար, մեր զինվորները կռվեցին անձնուրաց, մեր սպաները, գեներալները հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց մենք, ի վերջո, եկանք այն կետին, երբ որ բանակը, ըստ էության, հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել, և նաև Արցախի ղեկավարությունը այդ խնդիրը դրեց՝ արձանագրելով, որ հակառակ դեպքում հետևանքները կլինեն շատ ավելի ծանր։ Եվ այս տանջալի իրավիճակում է, որ կայացվել է այն որոշումը, որը կայացվել է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։