գլխավոր Քաղաքականություն Բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը սկսել են 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու կետից

Բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը սկսել են 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու կետից

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ այս ամբողջ ընթացքում բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը սկսել են 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու կետից։ Նրա խոսքով, ամբողջ բանակցային պրոցեսի ընթացքում միակ առարկայական և անառարկելի կետը եղել է 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին, հետո նոր Արցախի ինքնորոշման հարցի ճշգրտումը։ Ըստ Փաշինյանի նրանք այս գործընթացը ստացել են ժառանգություն և 25 տարի բանակցությունները եղել են այս կետերի շուրջ։ Մենք փորձել ենք խուսանավել, ձգձգել, բայց ադպես կարելի է անել 1 տարի, 5 տարի, 20 տարի, բայց ոչ հավերժ։