գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասներորդ ինքնաթիռը մեկնել է Արցախ

Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասներորդ ինքնաթիռը մեկնել է Արցախ

Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասներորդ «Իլ -76» ինքնաթիռը Ուլյանովսկից մեկնել է Արցախ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությանը:

«Իլ-76 տասներորդ ռազմական տրանսպորտային ինքնաթիռը, որում ռուս խաղաղապահներ են, օդ է բարձրացել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից», – ասվում է հաղորդագրության մեջ: «Օդանավում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմ, նյութական իրեր ու զրահամեքենաներ»: