գլխավոր Իրադարձային Ռուս խաղաղապահներին տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Արցախ

Ռուս խաղաղապահներին տեղափոխող 9 ինքնաթիռ մեկնել է Արցախ

Ռուս խաղաղապահներին տեղափոխող առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից մեկնել են Արցախ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով ՌԴ ՊՆ-ն:

«Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից օդ են բարձրացել առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները, որոնք իրականացնում են ռուս խաղաղապահների տեղափոխումն Արցախի հակամարտության գոտում առաքելության կատարման տարածք: Օդանավում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, փոխադրամիջոցները, զրահամեքենաները և նյութական իրեր», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտնի է դարձել և հինգ ինքնաթիռի մեկնելու մասին:

Պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Արցախի հակամարտության գոտում՝ խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար: