գլխավոր Իրադարձային Սահմանին մեր հարազատներն են. երկրորդ ճակատ մի՛ ստեղծեք նրանց թիկունքում. Նարինե...

Սահմանին մեր հարազատներն են. երկրորդ ճակատ մի՛ ստեղծեք նրանց թիկունքում. Նարինե Աբգարյան

Ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով հայ ժողովրդին:

«Իմ թանկագին հայեր:

Խնդրում եմ, մի՛ տրվեք սադրանքներին: Սա մեր երկիրն է, մեր հայրենիքը ու այն հիմա օգնության կարիք ունի: Ստեղծված իրավիճակում կարևոր է պահպանել սառնասրտությունն ու գործը չհասցնել քաղաքացիական պատերազմի:

Վտանգն ահռելի է: Պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում և ինչ անել հետո:

Հիստերիայով ու բռնության կոչերով մենք ավելի ենք վատացնում իրավիճակը, իսկ այն առանց այդ էլ պայթյունավտանգ է:

Խնդրում եմ, գիտակի՛ց եղեք: Պահեք միմյանց: Հիշեք՝ սահմանին մեր հարազատներն ու մտերիմներն են: Նրանք մինչև հիմա պատերազմում են: Երկրորդ ճակատ մի՛ ստեղծեք նրանց թիկունքում:

Խորը շունչ ենք քաշում ու միացնում սառը բանականությունը:

Մենք ուժեղ ենք, մենք կանգուն կմնանք»,- գրել է նա: