գլխավոր Գլխավոր Մոտ 2 հազար ռուս խաղաղապահ մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Մոտ 2 հազար ռուս խաղաղապահ մեկնել է Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմը կկազմի գրեթե 2000 զինծառայող, այս հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

«Հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է հակամարտության գոտում` 1960 զինծառայողի, 90 զրահամեքենայի, 380 միավոր մեքենայի և հատուկ տեխնիկայի քանակով»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Ռուսական զորամիավորման հիմքը կդառնան Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային (խաղաղապահ) բրիգադի ստորաբաժանումները:

«Ուլյանովսկի օդանավակայանից ռուսական խաղաղապահ զորախմբի մեկնումն իրականացվում է ԻԼ -76 ռազմական ինքնաթիռներով»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից: