գլխավոր Գլխավոր Ղարաբաղի հարցով նոր պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան ռուսական...

Ղարաբաղի հարցով նոր պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան ռուսական ուղղաթիռի խոցումը. Պեսկով

Լեռնային Ղարաբաղի հարցով նոր պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան ռուսական ուղղաթիռի խոցումը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ ՊՆ-ի տվյալներով՝ ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից:

«Նոյեմբերի 9-ին՝ Մոսկվայի ժամանկով 17:30-ի սահմանում, Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմաբազայի ավտոշարասյան ուղեկցությամբ թռչելիս Երասխ բնակավայրի մոտակայքում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ սահմանի մոտ, ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել ցամաքից շարժական զենիթահրթիռային համակարգից միջոցով: Կատարվածի հետևանքով ուղղաթիռը կործանվել է՝ ընկնելով լեռնային տեղանքում»,- ասվում է ՊՀ հաղորդագրության մեջ: