գլխավոր Իրադարձային Թրամփն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին

Թրամփն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից հեռացրել է պաշտպանության նախարար Մարկ Էսպերին և Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Քրիստոֆ Միլլերին նշանակել է պաշտպանական գերատեսչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

«Ուրախ եմ հայտնել, որ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի՝ մեծ հարգանք վայելող Քրիստոֆեր Միլլերը այս պահից կկատարի պաշտպանության նախարարի պարտականությունները: Քրիսը հոյակապ գլուխ կհանի այդ աշխատանքից: Մարկ Էսպերը պաշտոնաթող է եղել: Կցանկանայի շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար»,- թվիթերյան էջում գրել է Թրամփը: