գլխավոր Գլխավոր Կործանված ուղղաթիռի օդաչուները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների․ Շուշան Ստեփանյան

Կործանված ուղղաթիռի օդաչուները հետմահու կներկայացվեն ՀՀ պետական պարգևների․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում ցավակցական գրառում է կատարել։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ այսօր ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի խոցված ուղղաթիռի օդաչուների զոհվելու կապակցությամբ և իր զորակցությունն է փոխանցում նրանց հարազատներին ու բարեկամներին:

Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»,- գրել է ՊՆ խոսնակը: