գլխավոր COVID-19 Բայդենը ամերիկացիներին խնդրել է դիմակ կրել

Բայդենը ամերիկացիներին խնդրել է դիմակ կրել

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենը խնդրել է ամերիկացիներին դիմակ կրել COVID-19-ի դեմ պայքարում։

«Կարևոր չէ, թե ում օգտին եք դուք քվեարկել, ուղղակի կրե՛ք դիմակներ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,-ասել է Բայդենը ճեպազրույցի ընթացքում, որը կայացել է փորձագետների հետ կորոնավիրուսի շուրջ քննարկումներից հետո։