գլխավոր Գլխավոր Հայաստանը կօգնի Ռուսաստանին պարզելու ուղղաթիռի խոցման բոլոր հանգամանքները

Հայաստանը կօգնի Ռուսաստանին պարզելու ուղղաթիռի խոցման բոլոր հանգամանքները

Հայաստանի Հանրապետությունը կցուցաբերի աջակցություն Ռուսաստանի Դաշնությանը՝ պարզելու ռուսական Ми-24 ուղղաթիռի խոցման հանգամանքները, РИА НОВОСТИ-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում՝ Երասխի մոտակայքում խոցվել է ռուսական Ми-24 ուղղաթիռ։ Կա երկու զոհ և մեկ վիրավոր։ Ռուսատանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը։