գլխավոր Գլխավոր ՌԴ ՊՆ․ Ռուսական ուղղաթիռը խոցվել է ցամաքից․ կա 2 զոհ

ՌԴ ՊՆ․ Ռուսական ուղղաթիռը խոցվել է ցամաքից․ կա 2 զոհ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաստատել է ռուսական Ми-24 ուղղաթիռի խոցման մասին լուրը։

Ռուսաստանի Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ուղղաթիռը խոցվել է ցամաքից հրթիռա-հրետանային հարվածով։ Կա 2 զոհ ու մեկ վիրավոր, ում վիճակը միջին ծանրության է։

Ռուսական 102-րդ ռազմաբազան հետաքննություն է սկսել՝ պարզելու ուղղաթիռը խոցած կողմի պատկանելիությունը։