գլխավոր Գլխավոր Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է․ Վահրամ Պողոսյան

Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է․ Վահրամ Պողոսյան

Քիչ առաջ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տռեղեկացրել էր, որ Շուշին այլևս ամբողջությամբ մեր վերահսկողությունից դուրս է, իսկ մարտերն ընթանում են Ստեփանակերտի մատույցներում։ Այդ գրառումից հետո բազմաթիվ տարընթերցումներ եղան։ Ոմանք էլ խոսում էին, որ Վահրամ Պողոսյանի էջը կոտրել են։ Մի շարք լրատվամիջոցներ զանգահարել են անձամբ Վահրամ Պողոսյանին ճշտելու համար, արդյո՞ք էջը կոտրել են, ինչին ի պատասխան Վահրամ Պողոսյանն ասել էր․ «Իմ էջը չեն կոտրել, դա իմ գրառումն է»։

Ի հակադրություն այս ամենի պաշտոնական մյուս աղբյուրներից որևէ տեղեկություն չկա։ Հիմնական պաշտոնական տեղեկություններ հաղորդող անձիք՝ Շուշան Ստեփանյանն ու Արծրուն Հովհաննիսյանն առայժմ լռում են։ Դրան էլ գումարած տարբեր աղբյուրներից իրարամերժ տեղեկություններ են հասնում, որոնք պնդում են, որ լուրն իրականությանը չի համապատասխանում։ Սպասենք հավելյալ, պաշտոնական պարզաբանումների։