գլխավոր Քաղաքականություն Մերկելը, Կուրցը և Մակրոնը կքննարկեն իսլամիստական ​​ահաբեկչության դեմ պայքարը

Մերկելը, Կուրցը և Մակրոնը կքննարկեն իսլամիստական ​​ահաբեկչության դեմ պայքարը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի, նոյեմբերի 10-ին, Ֆրանսիայի, Ավստրիայի և Եվրամիության ղեկավարների հետ տեսախորհրդաժողովում կքննարկի իսլամիստական ​​ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին հայտնում է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

«Ժամը 15:00-ին Դաշնային կանցլերը բանակցություններ կվարի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի, Եվրոպական հանձնաժողովի ղեկավար տիկին (Ուրսուլա) ֆոն դեր Լեյենի և ԵՄ խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ», – Շտեֆեն Զայբերտին մեջբերում է РИА Новости-ն:

Ըստ նրա՝ խոսքը իսլամիստական ​​ահաբեկչության մասին է՝ Դրեզդենում, Նիցցայում և Վիեննայում ահաբեկչությունների ֆոնին: