գլխավոր Իրադարձային Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել ՄԻՊ-ի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական...

Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել ՄԻՊ-ի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ ուսումնասիրություններին

ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։

Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են Պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա և մուտք գործել զեկույցների բաժին։

Տվյալները վերցված են Google Analytics համակարգից։Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխարհին ներկայացնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարվող դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները»։