գլխավոր COVID-19 COVID-19-ը պարզապես դուրս է եկել արտակարգ դրության սահմաններից․ ԱՀԿ ղեկավար

COVID-19-ը պարզապես դուրս է եկել արտակարգ դրության սահմաններից․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրայեսը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապված իրավիճակի վատթարացման մասին: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«Մենք պարտավորվում ենք պաշտպանել մարդկանց առողջությունը արտակարգ դրության պայմաններում, բայց COVID-19 համաճարակը պարզապես դուրս է եկել արտակարգ դրության սահմաններից», – ասել է նա Առողջապահության համաշխարհային 73-րդ ասամբլեայում իր ելույթի ժամանակ:

Կազմակերպության ղեկավարը նաև շեշտել է, որ համաճարակը բացասաբար է ազդում այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վրա: