գլխավոր COVID-19 Այսօրվանից Պորտուգալիայում կմտցվի արտակարգ դրության ռեժիմ

Այսօրվանից Պորտուգալիայում կմտցվի արտակարգ դրության ռեժիմ

Պորտուգալիայում երկուշաբթի օրվանից կմտցվի արտակարգ դրության ռեժիմ՝ կորոնավիրուսի պատճառով, հայտնում է RTP հեռուստառադիոընկերությունը:

Արտակարգ դրության ռեժիմ կմտցվի ոչ թե ամբողջ երկրում, այլ 121 բնակավայրերում, ներառյալ Պորտուգալիայի խոշորագույն քաղաքները՝ Լիսաբոնը և Պորտուն: Երկուշաբթիից ուրբաթ (նոյեմբերի 13-ին) պարետային ժամ կլինի, տեղական ժամանակով 23:00-ից մինչև 5:00: Բացի այդ, այս քաղաքների բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց, փորձել դա անել բացառիկ դեպքերում, օրինակ ՝ աշխատանքի գնալ կամ երեխաներին դպրոց տանել:

Հանգստյան օրերին պարետային ժամը կկիրառվի ժամը 13։00-ից 05:00-ը։ Արտակարգ դրության ռեժիմը կգործի առնվազն մինչ նոյեմբերի 23-ը, հնարավոր է՝ այն երկարացվի: