գլխավոր Գլխավոր Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը․ Պեսկով

Պուտինը և Էրդողանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը, հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

«Շաբաթ օրը մենք հայտնել էինք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այս հաղորդագրությանը ավելացնելու բան չունեմ: Արցախի թեման իսկապես շոշափվել է», – ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ռուսական կողմը վերաբերում առաջարկին՝ Արցախի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հետ կապված:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ `Արցախում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով CNN Turk հեռուստաալիքին: