գլխավոր Գլխավոր Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնում պատմական ընտրության առթիվ:

Ձեր ամենաանկեղծ նպատակը՝ ապահովել երկրում միասնություն և կայունություն, հիանալի օրինակ կլինի ողջ աշխարհի համար:

Աստված օրհնի Ձեզ, Ձեր ընտանիքն ու մեր երկու ժողովուրդներին»,-նշվում է նախագահի շնորհավորանքում:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նաև ԱՄՆ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսին՝ մասնավորապես նշելով. «Դուք ոգեշնչել եք ոչ միայն ամերիկացիներին, այլև բոլորին ողջ աշխարհում»:

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի ավելի ամրապնդել կապը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև: