գլխավոր Իրադարձային Չկա պատերազմից տուժած և պատշաճ բուժօգնություն չստացած քաղաքացի կամ զինծառայող. Արսեն Թորոսյան

Չկա պատերազմից տուժած և պատշաճ բուժօգնություն չստացած քաղաքացի կամ զինծառայող. Արսեն Թորոսյան

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի և մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմից տուժած բոլոր քաղաքացիներն ու զինծառայողները ստացել են պատշաճ բուժօգնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ռազմական գործողություններից տուժած քաղաքացիների, զինծառայողների, քաղաքացիական անձանց մասով որևէ թերացում չկա՝ չնայած նրան, որ առողջապահական համակարգն աշխատում է գերլարված ու գերմոբիլիզացված: Չկա գեթ մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, որն ունեցել է վիրավորում կամ այլ վնասվածք ռազմական գործողությունների արդյունքում և չի ստացել պատշաճ բուժօգնություն: Այդ մասով մենք 100%-ով ծածկում ենք դաշտը, ունենք նաև ռեզերվներ այլ զարգացումների համար»,- ասաց Թորոսյանը: