գլխավոր COVID-19 COVID-19. Ռուսաստանում գրանցվել է ռեկորդային թվով վարակման նոր դեպք

COVID-19. Ռուսաստանում գրանցվել է ռեկորդային թվով վարակման նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թիվը ավելացել է 21 798-ով, ինչը նոր հակառեկորդ է հիվանդության տարածման ողջ ժամանակահատվածում, հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել են նոր կորոնավիրուսի վարակի՝ COVID-19-ի 21 հազար 798 դեպք 84 մարզերում, այդ թվում ՝ 5 հազար 849 (26.8%) հայտնաբերվել են առանց կլինիկական դրսևորումների», – ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի վարակի տարածման ողջ ժամանակահատվածում առաջին անգամ օրական նոր դեպքերի թիվը գերազանցել է 21 հազարը, հայտնում է Интерфакс-ը։