գլխավոր Իրադարձային Կփորձարկվի Դավթաշեն 1-ին թաղամասում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի էլեկտրաշչակը. ԱԻՆ

Կփորձարկվի Դավթաշեն 1-ին թաղամասում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի էլեկտրաշչակը. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է.

«Երևանի թիվ 189 դպրոցում իրականացվելու է էլեկտրաշչակի փորձարկում:

Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:30-ին փորձարկվելու է Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասում գտնվող թիվ 189 ավագ դպրոցի էլեկտրաշչակը:

Խնդրում ենք չանհանգստանալ։ Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը»։