գլխավոր Քաղաքականություն Թուրքիայի քաղաքական կրքերը՝ սերիալային սցենարով

Թուրքիայի քաղաքական կրքերը՝ սերիալային սցենարով

Թուրքական մամուլը ոչինչ չի գրում «Ալբայրաքի հրաժարականի» մասին: Դա ենթադրում է, որ Ալբայրաքի սոցկայքերի էջերը կարող են կոտրած լինել կամ նա որոշում է կայացրեց առանց հաստատման ուղերձ գրել իր սրտից, իսկ երկրի նախագահը չի ցանկանում ընդունել նրա հրաժարականը: Այսպիսով, տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվում: Չնայած նրա հրաժարականի մասին հաղորդագրությունը նշված է Instagram-ում:

Չավուշօղլուն կարող է փոխարինվել Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում: Կանխատեսվում է, որ նա կլինի փոխնախագահ: Այդ մասին հայտնում է Повестка дня Турции տելեգրամ-ալիքը։

Այնուամենայնիվ, կլինեն մեկից ավելի փոխնախագահներ: Նշվում է նաև, որ փոխնախագահի պաշտոն կստանա նաև ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: Ավելին, նախարարների կաբինետի այս փոփոխությունները կապված են ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակի հետ:

Էրդողանի փեսա Ալբայրաքը կոնֆիլիկտ է ունեցել Սուլեյման Սոյլուի հետ, այդ թեմայի մասին շատ է խոսվել, բայց ըստ աղբյուրի՝ դա մի քանի տարի առաջ է տեղի ունեցել:

Կարո՞ղ է Սոյլուի հնարավոր փոխնախագահության վերաբերյալ քննարկումը կամ վերջնական որոշումը ազդել են Ալբայրաքի հուզական հրաժարականի վրա: Առայժմ սրանք պարզապես կանխատեսումներ են։