գլխավոր Հասարակություն Վորոնեժում զինծառայողը սպանել է երեք սպայի և փախուստի դիմել

Վորոնեժում զինծառայողը սպանել է երեք սպայի և փախուստի դիմել

Վորոնեժում փախուստի դիմած ժամկետային զինծառայողին որոնում են ավելի քան հարյուր ոստիկան, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, РИА Новости-ն հայտնել են Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունից:

Առավոտյան ժամը հինգին «Բալթիմորի» օդանավակայանում զինծառայող Անտոն Մակարովը սպանել է երեք սպայի, վիրավորել մեկին և զենքով փախուստի դիմել: Քաղաքում հայտարարվել է «Перехват» գործողություն:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինծառայողը կացնով հարձակվել է իր գործընկերների վրա: