գլխավոր Սպորտ Խաղից առաջ Ջեկոն ասաց, որ ես պետք է գոլ խփեմ․ Մխիթարյան

Խաղից առաջ Ջեկոն ասաց, որ ես պետք է գոլ խփեմ․ Մխիթարյան

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ջենոայի» նկատմամբ տարած 3-1 հաշվով հաղթանակը, որտեղ նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ առաջատար հարձակվող Էդին Ջեկոն բացակայում էր կորոնավիրուսի պատճառով.

«Խաղից առաջ խոսել եմ Ջեկոյի հետ, և նա ասաց, որ ես պետք է գոլ խփեմ: Նա մեզ շատ է պետք: Հուսով եմ՝ շուտ կվերադառնա: Ցանկացած խաղացող կարևոր է մեզ համար: Առաջին խաղակեսում մենք պահեր ունեինք, սակայն ոչ պատադիր սխալներ էինք թույլ տալիս: Լավ է, որ մինչև ընդմիջում կարողացանք մեկ գնդակ խփել: Երկրորդ խաղակեսում, չնայած որոշ դժվարությունների, կարողացանք հաղթանակ կորզել»,-ասել է Մխիթարյանը: