գլխավոր Գլխավոր Ծառուկյանն ու Մարուքյանը Փաշինյանի հետ անհապաղ հանդիպում են պահանջում

Ծառուկյանն ու Մարուքյանը Փաշինյանի հետ անհապաղ հանդիպում են պահանջում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել:

Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանղ եկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուրջ երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել:

Հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են, այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»: