գլխավոր Քաղաքականություն Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` Արցախում իրավիճակը կարգավորելու համար

Էրդողանը Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` Արցախում իրավիճակը կարգավորելու համար

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ `Արցախում իրավիճակը կարգավորելու համար:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով CNN Turk հեռուստաալիքին:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի նախագահն այս առաջարկն արել է Պուտինի հետ հեռախոսազրույցների ընթացքում, որը տեղի են ունեցել նոյեմբերի 7-ին: