գլխավոր Սպորտ Մխիթարյանն Ա Սերիայի նոր մրցաշրջանի առաջին ֆուտբոլիստն է, որ WhoScored-ից 10 գնահատականն...

Մխիթարյանն Ա Սերիայի նոր մրցաշրջանի առաջին ֆուտբոլիստն է, որ WhoScored-ից 10 գնահատականն է ստացել

«Ռոմայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությանը մասնակցած առաջին ֆուտբոլիստն է, որ WhoScored հեղինակավոր կայքի կողմից առավելագույն՝ 10 գնահատականն է ստացել մրցաշարի որևէ հանդիպման համար:

Մխիթարյանը «Ջենոայի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել, 6 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, աչքի է ընկել 5 առանցքային փոխանցումով, 4 անգամ դրիբլինգի միջոցով շրջանցել մրցակիցներին ու 5 հաջողված սահանկում իրականացրել: