գլխավոր Իրադարձային Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ ԱԻՊԾ-ը հայտնում է.

«Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։ Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։ Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա»։