գլխավոր Գլխավոր Շուշիի ճակատամարտն այս պատերազմի գլխավոր իրադարձությունն է. WarGonzo

Շուշիի ճակատամարտն այս պատերազմի գլխավոր իրադարձությունն է. WarGonzo

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն իր Telegram-ի ալիքում գրում է.

«Շուշիում Արցախի Պաշտպանության բանակի զինվորները վստահաբար պայքարում են քաղաքի համար: Ինձ շատ հարցեր են գրում՝ ի՞նչ է կատարվում Շուշիում: Քաղաքում մարտեր են: Մերձակա տարածներում մարտեր են: Համառ մարտեր են: Մարտն իրենից ենթադրում է երկու կողմերի մասնացկությունը: Ադրբեջանի զրոքը հարձակվում է մեծ ուժերով, փորձում է ճեղքել պաշտպանությունը: Արցախի հայ մարտիկներն այդ հարվածներին դիմակայում ու հետն շպրտում ամեն րոպե (առանց չափազանցնելու): Անկեղծ ենք խոսում: Մտե՞լ են արդյոք ադրբեջանցիները քաղաք: Բնականաբար մտել են: Ծայրամասեր: Հետո հետ են շպրտվել: Նորից փորձե՞լ են: Իհարկե փորձել են, փորձում են: Արդյո՞ք նրանք քաղաքն իրենց վերահսկողության տակ են վերցրել: Մզկիթի ու բերդի պարիսպներին դրոշ բարձրացրե՞լ են: Իհարկե ոչ: Բոլոր այդ լուսանկարներն ու տեսանյութերը ֆեյք էին, որոնք խոստովանում էին անգամ ադրբեջանական Telegram ալիքները:

Իհարկե, Շուշիի ճակատամարտն այս պատերազմի գլխավոր իրադարձությունն է: Ալիևը չի խնայում ոչ ուժերը ոչ էլ զինվորներին ու նրանց մղում է դեպի Արցախի ՊԲ-ի հրետանու մսաղաց: Հանուն դրա նա անգամ մերկացրեց Մարտունու ճակատն (Արդբեջանի ԶՈՒ-ն այդ կողմում նահանջում է) ու Նախիջևանը: Այնտեղից նա էլիտար ստորաբաժանումներ է տեղափոխել Արցախ հենց Շուշիի հարձակման համար: Այդ հատուկ նշանակության զորամիավորման վիճակն այս պահին խիստ կասկածելի է:

Ալիևը վա-բանկ է գնում ու Ստեփանակերտում դա լավ հասկանում են ու չեն պատրաստվում հանձնվել: Այս պատերազմի ելքը կորոշվի մոտակա ժամանակներս»,- ասել է նա: