գլխավոր Հասարակություն Լիբանանում երկնաքար է ընկել

Լիբանանում երկնաքար է ընկել

Լիբանանի հարավում գտնվող Ակկար նահանգում տաք երկնաքար է ընկել, որից հրդեհ է առաջացել, հաղորդում է NNA լիբանանական ազգային գործակալությունը։

Գործակալությունը հաղորդում է, որ Ալ-Տալիլ բնակավայրի բնակիչները զարմացել են, երբ տեսել են երկնքում գնդաձև երկնաքարը։

Երկնաքարն ընկել է հարթավայրի վրա, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Գյուղի բնակիչները դեպքն անվանել են «տարօրինակ երևույթ»։