գլխավոր Սպորտ Ադամյանի գոլը Հոֆենհայմին չփրկեց պարտությունից (տեսանյութ)

Ադամյանի գոլը Հոֆենհայմին չփրկեց պարտությունից (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակում Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին»:

«Գայլերը» հաղթեցին 2-1 հաշվով: Հյուրերից միակ գնդակը 88-րդ րոպեին խփեց փոխարինման մտած Ադամյանը: Սարգիսը փոխարինման էր մտել 59-րդ րոպեին:  93-րդ րոպեին Դաբուրը վրիպեց 11 մետրից ու չկարողացավ միավոր պարգևել իր թիմին:

Փաստացի, վերջին 2 խաղում մեր հարձակվողը դարձել է 3 գոլի հեղինակ:

«Հոֆենհայմն» այժմ 7 խաղից հետո 7 միավորով 13-րդ հորիզոնականում է: