գլխավոր Սպորտ Մխիթարյանի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ռոմային Ջենոայի դեմ խաղում (տեսանյութ)

Մխիթարյանի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ռոմային Ջենոայի դեմ խաղում (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր «Ջենոային»։ 

Առաջին կեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը առաջ մղեց «Ռոմային»։ Երկրորդ կեսի սկզբում Մարկո Պյացան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։

66-րդ րոպեին մեր ընտրանու ավագը առաջ մղեց «Ռոմային» հաշվի մեջ՝ 2-1։ 85-րդ րոպեին Մխիթարյանը հեթ-տրիկ գրանցեց՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։ «Ռոման» հաղթեց 3-1 հաշվով։