գլխավոր Գլխավոր Վաղն իմ կարծիքով վերջնական պարզ կլինի, ինձ թվում է կավարտվի ճակատամարտը Շուշիի...

Վաղն իմ կարծիքով վերջնական պարզ կլինի, ինձ թվում է կավարտվի ճակատամարտը Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է իրավիճակը Շուշիուն և ամբողջ ռազմաճակատում: Ներկայացնում ենք հարցազրույցի հիմնական կետերը.

  • Ռազմական գործողությունները ընթանում են Շուշիի տարածքում և Շուշիի մերձակայքում.
  • Իրենք երեկ ցերեկը, երեկ գիշերը սկսել էին մեծ թվերով ներխուժել տարածք, մերոնք արել են հակառակ գործողություն.
  • Վաղն իմ կարծիքով վերջնական պարզ կլինի, ինձ թվում է կավարտվի ճակատամարտը Շուշիի համար.
  • Ասածս ուղղակի զուտ օրինակ է, 92 թվականին իրավիճակ է եղել, որ Շուշին մերը չի եղել, նույնիսկ Մարտակերտ, եթե դու ունես պատրաստակամությունը չկորցնելու ամեն ինչ, իմ կարծիքով առանձին վերցրած որևէ քաղաք որևէ բան չի որոշում.
  • Ամենակարևորը զորքի մարտունակությունը եթե պահպանում ես, ինքը կարող է հաջորդ պահին, ըստ նպատակահարմարության, հարձակման անցնել.
  • Տեղեր կան, որ Շուշի տանող ճանապարհներն իրենց ձեռքում է.
  • Մարտունիում առավոտ իրենց հաջողվել էր մի դիրք վերցնել, բայց օրվա ընթացքում, կորցնելով զինտեխնիկա, մեզ հաջողվեց հետ շպրտել իրենց.
  • Երեկ երեկոյան Ստեփանակերտի մասին գրառումներն ինձ էլ տխրեցրեց, բայց այսօր ամբողջ օրը նորմալ է եղել.
  • Ի վերջո իրենք մտել են մեր տունը, մենք կռվում ենք մեր տան մեջ և մենք մեր տունը լավ գիտենք: Պատերազմի սկսվելուց 15 օր հետո, մեր կորուստները սկսել են նվազել.
  • Բերեք սպասենք Շուշիի ճակատամարտի ավարտին.
  • Իրենք չէին պատկերացնում, որ մենք էդպես համառ կդիմադրենք կոնկրետ Շուշիի համար, որովհետև մեզ համար Շուշին շատ թանկ է: Կուզենայի`Շուշիի վերաբերյալ վաղաժամ գնահատականներ չտանք՝ ո՛չ լավատեսական, ո՛չ, առավել ևս, վատատեսական:
  • Ուղղակի վստահենք ու հավատանք մեր զորքին: Մեր զորքը համառ պայքար է մղել ամբողջ օրը, շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով: Սպասենք որոշ ժամանակ: Կարելի է ասել, ոը Շուշիի համար առանձին ճակատամարտը, որը երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, վերջանական պարզ կլինի:
  • Ալիևն այս ամբողջ ընթացքում հայտարարում էր, որ իրենք շատուշատ բնակավայրեր են վերցրել, բայց այդպես չէր․ առնվազն շատ դեպքերում ավելի շուտ էր հայտարարում, քան դա լինում էր։ Եվ որոշ բաներ էլ հայտարարում է, բայց մինչև հիմա այդպես չէ: Չէի ուզենա` մեր հասարակությունը հենվեր Ալիևի հայտարարությունների վրա: