գլխավոր Քաղաքականություն Թրամփի փեսան առաջարկել է նրան ընդունել պարտությունն ընտրություններում

Թրամփի փեսան առաջարկել է նրան ընդունել պարտությունն ընտրություններում

Jared Kushner listens during an announcement in the Oval Office of the White House on Friday, Sept. 11, 2020, in Washington. Bahrain has become the latest Arab nation to agree to normalize ties with Israel as part of a broader diplomatic push by President Donald Trump and his administration to fully integrate the Jewish state into the Middle East. (AP Photo/Andrew Harnik)

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Կուշները առաջարկել է նրան ընդունել պարտությունն ընտրություններում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

Հեռուստաալիքը չի հայտնում, թե ինչպես է Թրամփը արձագանքել Կուշների այս հայտարարությանը։

Ավելի վաղ Fox News-ը տեղեկացրել էր, որ Թրամփը պատրաստ է ընդունել պարտությունը, եթե իր շտաբը չկարողանա վիճարկել ընտրության արդյունքները դատարանում։