գլխավոր Իրադարձային Աշխատանքից ազատվել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը

Աշխատանքից ազատվել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։

Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի համար։ Նաև շնորհակալ եմ Զանգվածային լրատվության միջոցների բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

Ինչ վերաբերում է Էրատո ջոկատում իմ չընդգրկմանը, ապա ունեմ առողջական խնդիրներ և ներկա դրությամբ բուժում եմ ստանում։ Խաղաղություն մեր երկրին»,- գրել է նա։