գլխավոր Իրադարձային Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիրները բողոքի ակցիա են սկսել

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիրները բողոքի ակցիա են սկսել

Այսօր Թբիլիսիում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ են հավաքվել, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական միության ներկայացուցիչներ՝ բողոքելու համար հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքին:

Ցույցը մեկնարկել է 15:00-ին: Մինչ այդ, ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել Թբիլիսիի փողոցներում՝ հասնելով խորհրդարանի շենքի մոտ: Ցույցի ժամանակ ակնկալվում է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի տեսաուղերձը:

Բողոքի ակցիա է տեղի ունենում նաև Բաթումիում՝ դրամատիկական թատրոնի մոտակայքում: