գլխավոր Իրադարձային Թուրքիայում պահանջում են ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը

Թուրքիայում պահանջում են ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը

Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Ինչպես ընդդիմադիր, այնպես էլ անկուսակցական պատգամավորները պահանջում են Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Ավելի վաղ Ալբայրաքը խոսել էր դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման մասին:

«Թուրքիան գործ չունի դոլարի հետ, եթե տոկոսադրույքը բարձրացնենք, արժույթը կընկնի, բայց դա մեր խնդիրը չէ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել էր նա: Ելույթից հետո հասարակական տրամադրությունները ավելի են բորբոքվել: Համացանցում տարածվել են ծաղրանկարներ՝ «փեսան սպանեց տնտեսությունը» վերնագրով:

«Տնտեսությունում հրդեհ կա: Խնդիր կա մեքենայի շարժիչի հետ, դուք միայն անվադողն եք փոխել ու ուզում եք այն շարժվի: Այս հիանալի երկիրը հասցրել եք խղճալի վիճակի»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն: