գլխավոր Իրադարձային ՊԲ-ն Բերձորի ուղղությամբ երեք թևերով անցել է գրոհի, հակառակորդին պատճառելով զինտեխնիկայի և...

ՊԲ-ն Բերձորի ուղղությամբ երեք թևերով անցել է գրոհի, հակառակորդին պատճառելով զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ․ Հարություն Ավանեսյան

Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հակառակորդն ունի զինտեխնիկայի ու մարդուժի մեծ կորուստներ:

««ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։

Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ։ Սպասեք հաղթական լուրերի։ Թուրքը Բերձոր ոտք չի դնելու: Հաղթում ենք»,- գրել է Ավանեսյանը: