գլխավոր Իրադարձային ԱՄՆ գալիք կառավարությունը հնարավորություն ունի շտկելու անցյալի սխալները․ Հասան Ռոհանի

ԱՄՆ գալիք կառավարությունը հնարավորություն ունի շտկելու անցյալի սխալները․ Հասան Ռոհանի

«Այժմ ԱՄՆ գալիք կառավարությունը հնարավորություն ունի շտկելու անցյալի սխալները, վերադառնալու միջազգային կանոնների հարգմանը, միջազգային պարտավորություններին», – «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ԱՄՆ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի կողմից նախագահական ընտրություններում հաղթելու հայտարարությունից հետո։

Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 284 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում: