գլխավոր Իրադարձային Շվեդիայի հայերը 22 տոննա հումանիտար օգնություն են հավաքել․ այն շուտով կուղարկվի Հայաստան

Շվեդիայի հայերը 22 տոննա հումանիտար օգնություն են հավաքել․ այն շուտով կուղարկվի Հայաստան

Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված հումանիտար մեծ օգնությունը դասավորված ու պատրաստ է՝ Հայաստան ուղարկելու համար:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բոլոր քաղաքներից առաքված ընդհանուր 22 տոննա ապրանքը` ձմեռային հագուստ և անհրաժեշտ պարագաները, դասավորվել, փաթեթավորվել է Սոդերթելիե քաղաքում:

Հագուստներ են փոխանցել նաև շվեդներ, ասորիներ, սուրիանիներ։ Օգնություն է ցուցաբերել Շվեդիայում հիմնված ADFA ասորական կազմակերպությունը (Assyrian/Syriac/Chaldean):