գլխավոր Գլխավոր Հարստացրու Շուշիի հերոսապատում պատմությունը նոր էջերով. ԳԱԱ

Հարստացրու Շուշիի հերոսապատում պատմությունը նոր էջերով. ԳԱԱ

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիան իր ֆեյսբուքյան էջում ոգևորող կոչով դիմել է Շուշին պաշտպանող հայ զինվորներին.

«Թանկագին ՀԱՅ ԶԻՆՎՈՐ.
Ավելի քան 28 տարի է, ինչ թուրքի պիղծ կճղակը մաքրվել է մեր հինավուրց Շուշիից։ Քո թիկունքում Սբ Ղազանչեցոց եկեղեցին է, մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մենք ավելի քան համոզված ենք, որ դու թույլ չես տա անարգ թշնամուն ներխուժելու մեր քաջարի բերդաքաղաքը և նրա մատույցները կվերածես գյոռբագյոռի։ Հարստացրու Շուշիի հերոսապատում պատմությունը նոր էջերով։ ՀԱՂԹԱՆԱԿ»: