գլխավոր Իրադարձային Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում. Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր...

Թուրքիան չի ընդգրկվի Եվրամիության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում. Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգ

Ե՛վ Եվրամիությունը, և՛ Թուրքիան գիտեն, որ անդամակցելու մասին բանակցությունները «ոչնչի չեն հանգեցնի», գերմանական Die Welt-ին ասել է Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգը՝ հավելելով, որ չի համարում, որ Թուրքիան կընդգրկվի միության կազմում առաջիկա 30 տարվա ընթացքում:

«Երկար տարիների ընթացքում Ավստրիան հակված էր այն կարծիքին, որ անդամակցելու մասին արդեն սառեցված բանակցությունները պետք է ամբողջովին պաշտոնապես դադարեցվեն»,- նշել է Շալենբերգը:

Ավստրիայի արտգործնախարարը հղում է արել Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի հարաբերությունների առաջընթացի մասին զեկույցին, որը ցույց է տվել Կոպենհագենի չափորոշիչների զգալի նվազումը:

Նա հավելել է, որ ԵՄ կազմում ներառվելու մասին բանակցությունների փոխարեն միությունն «այժմ պետք է սկսի աշխատել երկու կողմերի շահերին ծառայելու համարանհատական գործընկերության ուղղությամբ»:

Մեկնաբանելով Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները՝ նախարարը նշել է, որ Ավստրիան աջակցում է Հունաստանին ու Կիպրոսին Արևելյան Միջերկրական ծովում: