գլխավոր Քաղաքականություն Գիշերը լարված է եղել Ստփանակերտում

Գիշերը լարված է եղել Ստփանակերտում

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանն իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։