գլխավոր Իրադարձային Գիշերը թշնամին հարվածներ է հասցրել բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա․...

Գիշերը թշնամին հարվածներ է հասցրել բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա․ ԱՀ ԱԻՊԾ

Ուշ գիշերն ադրբեջանական զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։  Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։

Թշնամին հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։  Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են»,- նշված է գիշերը հրապարակված հաղորդագրության մեջ։

Արցախի մարդու իրավունքնեի պաշտպան Արտակ Բեգլարյանը «Թվիթեր»-ի իր էջում գրել է,որ Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել բնակելի տների և երաժշտական դպրոցի վրա:

«Շատ այլ համայնքներ նույնպես ավերածությունների են ենթարկվել։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան»,- գրել է Բեգլարյանը։