գլխավոր Գլխավոր Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ-ի հարցը

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ-ի հարցը

Russian President Vladimir Putin, left, and Turkish President Recep Tayyip Erdogan prepare to enter a hall for their talks at the Bocharov Ruchei residence, in Sochi, Russia, Monday, Sept. 17, 2018. The presidents of Russia and Turkey met in the Russian Black Sea resort of Sochi on Monday in a bid to find a diplomatic resolution to the crisis around a rebel-held region in Syria. (AP Photo/Alexander Zemlianichenko, Pool)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլը։

Հաղորդվում է, որ մանրակրկիտ քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է թուրք կոլեգային Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսազրույցներ ունենալու մասին։ Այդ հեռախոսազրույցները նպատակ են ունեցել գտնելու մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներն ու դուրս գալու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորման։

Երկու կողմերն էլ հաստատել են, որ պատրաստ են համագործակցել հարցի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։