գլխավոր Գլխավոր Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, սակայն երբեք՝ զիջումների. Չեխիայում ՀՀ դեսպան

Հայաստանը պատրաստ է փոխզիջումների, սակայն երբեք՝ զիջումների. Չեխիայում ՀՀ դեսպան

 Նոյեմբերի 2-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։ Դեսպանը նախարարին ներկայացրեց և կոչ արեց դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հումանիտար զինադադարի մասին համաձայնությունների և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ մասսայական ոչնչացման կասետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը, որը ևս մեկ անգամ վկայում է հակառակորդի ցեղասպան մտադրության մասին։ Դեսպանը հատուկ շեշտեց, որ իրողություններն ապացուցում են, որ տվյալ իրավիճակից միակ ելքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումն ու Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է։ Երկու կողմերը վերահաստատեցին իրենց համոզմունքը, որ ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։ ՀՀ դեսպանի խոսքերով, հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների, սակայն երբեք՝ զիջումների: