գլխավոր Քաղաքականություն Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի...

Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

Եվրախորհրդարանի կիպրացի պատգամավոր Լեֆտերիս Քրիստոֆորուն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը պետք է անհապաղ  գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը.

«Թուրքիայի նկատմամբ հանդուրժողականությունը հանգեցնում էվերջինիս կողմից նոր հանցագործությունների Կիպրոսի, Հունաստանի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի դեմ: Եվրոպական Միությունը կարող է և պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»: