գլխավոր Քաղաքականություն Բարաք Օբաման շնորհավորել է Ջո Բայդենին և Քամալա Հարիսին ընտրություններում հաղթելու առթիվ

Բարաք Օբաման շնորհավորել է Ջո Բայդենին և Քամալա Հարիսին ընտրություններում հաղթելու առթիվ

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Ջո Բայդենին և Քամալա Հարիսին ընտրություններում հաղթելու առթիվ։

«Չէի կարող ավելի մեծ հպարտություն զգալ մեր հաջորդ նախագահ Ջո Բայդենին և հաջորդ առաջին տիկին Ջիլ Բայդենին շնորհավորելիս: Չէի կարող ավելի հպարտ լինել նաև Քամալ Հարիսին շնորհավորելիս:  

Այս ընտրություններին, որոնք անցել են աննախադեպ պայմաններում, ամերիկացիները մասնակցել են աննախադեպ թվով: Եվ երբ բոլոր ձայները հաշվարկվեն, նորընտիր նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը պատմական հաղթանակ կտանեն: 

Մենք բախտավոր ենք, որ Ջոն հասկացել է, թե ինչ է նշանակում նախագահ լինել և արդեն իսկ իրեն այդպես է պահում: Քանի որ, երբ նա հունվարին մուտք գործի Սպիտակ տուն, ստիպված կլինի կանգնել այնպիսի արտակարգ մարտահրավերների առաջ, որը երբեք չի տեսել նորընտիր որևէ նախագահ՝ տարածվող համավարակ, անհավասար տնտեսական և դատական համակարգ, վտանգված ժողովրդավարություն և կլիմա:

Կոչ եմ անում բոլոր ամերիկացիներին հնարավորություն տալ նրան և աջակցել: Միայն Ջոն և Քամալան չէ, որ պետք է աշխատեն, մեզանից յուրաքանչյուրն իր գործն ունի անելու:  

Ժողովրդավարությունը մեր բոլորի կարիքն ունի: Ես և Միշելը պատրաստ ենք աջակցելու մեր հաջորդ նախագահին և առաջին տիկնոջը ինչպես կարող ենք»,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ:  

Հիշեցնենք, որ Դոնլադ Թրամփը չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ վիճարկելու է քվեարկության արդյունքները մի շարք նահանգներում։