գլխավոր Քաղաքականություն Պետք է դիմակայենք Ռուսաստանին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Բայդենին

Պետք է դիմակայենք Ռուսաստանին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Բայդենին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ։

Նա Բայդենին անվանել է վճռորոշ դաշնակից։

«Ես շնորհավորում եմ Ջո Բայդենին նախագահ ընտրվելու կապակցությամբ ու Կամալա Հարիսին փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ջո Բայդենը վճռորոշ դաշնակից է մեր դաշինքի համար։

Մենք միասին պետք է պայքարենք մի շարք մարտահրավերների, այդ թվում Ռուսաստանի, կիբերվտանգների ու ահաբեկչությունների դեմ»,-ասված է հայտարարության մեջ։